ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ամբողջ կազմով ժամանելու է Բաքու՝ մասնակցելու հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը անցկացվելիք Վեհաժողովի 23-րդ ամառային նստաշրջանին՝ APA լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Բախար Մուրադովան:
Նստաշրջանում հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Հայկական կողմը պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել: